-
21.04.2018|
21:42
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ուշացած է իշխանության երկխոսության առաջարկը։ «Հիմա ինչի՞ մասին է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը, ի՞նչ է ուզում, որ երկխոսենք, ու՞մ է ուզում, որ երկխոսեն»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարեց Էդմոն Մարուքյանը։
-
21.04.2018|
21:40
ՀԱԿ-ը դատապարտում է ճգնաժամը ուժով հանգուցալուծելու փորձերը, որոնք միայն ավելի են շիկացնում առանց այդ էլ լարված մթնոլորտը և կարող են հանգեցնել հակազդեցության և լարվածության անկանխատեսելի էսկալացիայի, որի համար ամբողջ պատասխանատվությունը կկրեն գործող իշխանությունները:
-
21.04.2018|
21:39
Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձին հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
-
21.04.2018|
21:34
ԵԿՄ-ն ողջունել է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը և քաղաքական բանավեճի կողմերին կոչ է անում անհապաղ, առանց նախապայմանների բանակցություններ սկսել:
-
21.04.2018|
21:31
ՀՅԴ-ն ողջունում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ: «Ողջունում ենք ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա ՀՅԴ առաջադրած ճանապարհին համահունչ է:
-
21.04.2018|
12:30
Հանրապետության հրապարակում հանրահավաքին մասնակցել են ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը:
-
20.04.2018|
21:53
Հայաստանի Հանրապետությունում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունները առհավատչյան են մեր երկրում կուտակված թե համակարգային հիմնախնդիրների և թե արմատական բարեփոխումների լայն հասարակական պահանջի:
-
20.04.2018|
12:14
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում քննարկվել է ներքաղաքական, արտաքին քաղաքական հարցեր` նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
-
20.04.2018|
12:13
ՀՀԿ-ում չի քննարկվում Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` «Նման հեռանկար չի քննարկվել, դա քաղաքական օրակարգ չէ»:
-
20.04.2018|
12:12
Քաղաքական մեծամասնությունը, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ է լսել ընդդիմադիր գործընկերների ու քաղաքացիների գնահատականները, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով Երևանում տեղի ունեցող իրադարձություններին:
C€炩€懊モ€灺/videos">Տեսանյութ
Այլ